Skip to content

Արատեսի վանք

    Արատեսի վանք, գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (10-րդ դ.), Ս. Աստվածածին (11-րդ դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (13-րդ դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է 7-րդ դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:

    Արատեսի վանք կոթողը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է 17-րդ դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը:  Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար: 1959-1961 թթ. վերականգնվել է գավթի խաչվող կամարներից մեկը` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ:

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: