Skip to content

Բացօթյա տնակներ

Բացօթյա տնակներն անփոխարինելի հնարավորություն են նրանց համար, ովքեր սիրում են լսել գիշերվա ձայնը: Գիշերն անցկացնելով այս բարձր քնահարթակներին, դուք ավելի մոտ կլինեք աստղերին ու ձեր երազներին: Ճամբարում կառուցված են այսպիսի 3 տնակներ՝ նախատեսված 2-3 անձի համար: Բացօթյա տնակներն ապահովված են էլեկտրականությամբ, կահավորված են  մատրասե մահճակալներով, քնապարկերով, բարձերով, սրբիչներով:

Գնի մեջ ներառված ծառայություններն են. լողավազան (ամռան ամիսներին), բացօթյա խոհանոց, խարույկի տարածք, խորովածի տաղավար, սանհանգույց, լվացքատուն, ավտոկանգառ, WiFi