Skip to content

Սևաժայռ լեռ

    Սևաժայռ լեռ ՝ Վայոց ձորի ամենատպավորիչ լեռներից մեկը: Գտնվում է Արփայի աջակողմյան վտակ Եղեգինս գետի վերին հոսանքի աջ կողմում՝ Սևաժայռ գյուղից 2կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը՝  2727մ: Սևաժայռ լեռան յուրահատկությունը կայանում է նրանում, որ լանջերը համեմատաբար հարթ են, իսկ գագաթը՝ ճայռոտ: Գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Վայոցձորյան չքնաղ ու կոնտրաստային բնապատկերներ:  Խորհուրդ է տրվում բարձրանալ լեռնային ուղեկցորդի ուղեկցությամբ, քանի որ գագաթամերձ հատվածները ժայռոտ են ու փոքր ինչ դժվարամատչելի:

    Լուսանկարը՝ Armenian Geographic-ի

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: