Skip to content

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քրոսվեյ քեմփինգն առաջարկում է մի շարք այլ ծառայություններ, որոնցից ազատորեն կարող են օգտվել քեմփինգի հյուրերը:

Լողավազան

Քրոսվեյ քեմփինգում ամռան ամիսներին կարող եք օգտվել հատուկ ֆիլտրով մաքրվող մեր բացօթյա լողավազանից: 

Խոհանոց

Ձեր տրամադրության տակ է նաև բացօթյա խոհանոցը, որտեղ կարող եք պատրաստել ձեր սեփական կերակուրը: Խոհանոցում առկա են գազօջախ, լվացարան, անհրաժեշտ սպասք և սառնարան:  Մենք առաջարկում ենք նաև բնական մթերքներից պատրաստված ավանդական հայկական նախաճաշ, ճաշ և ընթրիք:

Խարույկի տարածք

Քեմփինգում առկա է նաև խարույկի համար նախատեսված հատուկ տարածք, որտեղ ձեր երեկոները կարող եք դարձնել ավելի ջերմ և ընկերական:

Խորովածի տաղավար

Դուք կարող եք կամ ինքնուրույն պատրաստել խորոված կամ ճաշակել մեր հմուտ խոհարարի պատրաստածը:

Լվացքատուն

Մեր կողմից տրամադրվող լվացքատունը թույլ կտա արագ և հարմարավետ մաքրել ձեր հագուստը:

Ավտոկանգառ

Ձեզ հասանելի է նաև մեր ընդարձակ ավտոկանգառը:

WiFi

Քեմփինգի ամբողջ տարածքում առկա է ինտերնետային ազատ ծածկույթ (WiFi):

* Վերը նշված բոլոր ծառայությունները (բացի՚ լվացքատան) տրամադրվում են անվճար՝ գիշերակացի ծառայությունից օգտվող բոլոր այցելուների համար: