Skip to content

Սիմոնի Զաղա քարանձավ

    • Հեռավորությունը Երևանից՝ 140  կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 18 կմ

    Սիմոնի Զաղա քարանձավ ՝ այս հետաքրքիր անվանմամբ քարանձավը քչերին է հայտնի, ունի 200մ երկարություն, գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերի մոտակայքում։ Հայտնաբերվել է ԽՍՀՄ տարիներին և դուրս մնացել ուշադրությունից։ Սիմոնի Զաղա քարանձավում կան բազմաթիվ գեղեցիկ գոյացություններ՝ բյուրեղներ, ստալակտիտներ, սյուներ, ինչպես նաև՝ ջուր, ինչը վկայում է, որ այն դեռ գործում է։

    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

    Քարանձավում հանդիպում են բարդ արահետներ, նեղ սողանցքներ, որոնք կարիք ունեն հաղթահարման, ինչպես նաև հանդիպում են բազմատեսակ բյուրեղներ և գոյացություններ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի դիպչել, առավել ևս պոկել և դուրս բերել, քանի որ կարճ ժամանակում այլ միջավայրում դրանք ուղղակի խամրում են։ Այդ պատճառով քարանձավ մուտք գործելիս պետք է կրել կտորից ձեռնոցներ, քանի որ ձեռքերի յուղի շերտը կարող է վնասել բյուրեղները։ Պարտադիր պայմաններից են նաև սաղավարտն ու լապտերը։  Արգելվում է այցելել քարանձավ միայնակ, ինչպես նաև արգելվում է մասնակցել կլաուստրաֆոբիա, ասթմա, էպիլեպսիա և փակ տարածությունում այլ՝ կյանքի հանդեպ վտանգ առաջացնող առողջական խնդիրներ ունեցող անձանց։

    Հայաստանում քարանձավների ուսումնասիրմամբ զբաղվում է Arm Speleo Team քարանձավախուզական թիմը, որը 2019 թ․-ին այցելելում և հետազոտում է տարածաշրջանի հայտնի և անհայտ քարանձավները։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը:

    Լուսանկարները՝ hetq.am-ի