- Հեռավորությունը Երևանից` 140կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից` 18.6կմ
Եղեգիսի հրեական գերեզմանատուն, գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի տարածքում և զբաղեցնում է 1550 մ² տարածք։ Գերեզմանատան տապանաքարերը հայտնաբերվել են 1997-1998 թվականներին։ Հայտնաբերվել են 64 ամբողջական տապանաքարեր և ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ։ Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Այսպիսով, տապանաքարերին արված արձանագրությունների տարեթվերը ցույց են տալիս, որ գերեզմանատունը գործել է ավելի քան մեկ դար։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: