- Հեռավորությունը Երևանից` 122կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից` 3կմ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան ՝ ինչպես Եղեգնաձորի, այնպես էլ Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից մեկն է, ինչպես նաև զբոսաշրջային ժամանցի վայր: Թանգարանն իր գործունեությամբ նպաստում է ազգային մշակույթի և պատմական ժառանգության հանրայնացմանն ու տարածմանը։ Պարբերաբար անցկացվում են մշակույթին և պատմությանն առնչվող գիտական հետազոտություններ և բազմաթիվ մշակութային միջոցառումներ, կրթական ծրագրեր: Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Թանգարանային արժեք ներկայացնող ազգագրական հավաքածուի մեջ ընդգրկված են XVII-XX դարերի պատմության, կենցաղի, սովորությունների, հավատալիքների վերաբերյալ հարուստ նյութեր։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: