- Հեռավորությունը Երևանից 117 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից 6.5 կմ
Էրթիջի ամրոց ՝ միջնադարյան պաշտպանական այս կառույցը գտնվում է ամրոցը Վայոց ձոր մարզի Արփի գյուղի տարածքում: Կառուցվել է 12-14 րդ դարերում: Էրթիջի ամրոցն ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք։ Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել։ Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր։ Պահպանվել է պարսպապատի հիմքը։ Բլրաբերդի անմիջապես լանջին «Էրթիջ» գյուղատեղին է, որտեղ պահպանվել են բնակելի տների մնացորդներ։ Հենց այստեղից էլ առաջացել է ամրոցի անվանումը։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: