Skip to content

Հաճախ տրվող հարցեր

Քրոսվեյ քեմփինգը գտնվում է Երևան Եղեգնաձոր մայրուղու՝ Գետափ Եղեգնաձոր խաչմերուկի հարևանությամբ, հասցե՝ Երևանյան խճ. 1/8՝ Եղեգնաձոր քաղաքից 2.5 կմ. հեռավորության վրա: https://goo.gl/maps/y93fMDxLSReSLFGW6

Քրոսվեյ քեմփինգ կարող եք հասնել Երևան-Եղեգնաձոր երթուղին սպասարկող երթուղային տրանսպորտով (մեկնման վայրը՝ (Շենգավիթ) Առաջին մաս, գործարանային կայարանի հարևանությամբ), Երևան-Եղեգնաձոր տաքսի մեքենաներով կամ տաքսի ծառայությունների հավելվածներից օգտվելով GG, Yandex

Ժամանում 14:00-ից հետո

Մեկնում մինչև 12:00

Սենյակներ, փայտյա պլատֆորմաներ, հյուրանոց ավտոբուսներ և վրաններ:

Այո, վրանները կահավորված են մատրասներով, քնապարկերով և սրբիչներով:

Գնի մեջ ներառված են բացօթյա լողավազան (ամռան ամիսներին), բացօթյա խոհանոց, խարույկի տարածք, խորովածի տաղավար, WiFi ծածկույթ, լվացքատուն, քեմփինգի տարածքն իր պարագաներով՝ ծառուղիներ, պարտեզներ, ճոճանակներ, գամակներ և այլն:

Այո, առկա է բացօթյա խոհանոց, որը կահավորված է գազօջախով, անհրաժեշտ սպասքով, սառնարանով, սեղաններով և աթոռներով:

Այո, կարող եք նախապես պատվիրել նախաճաշ, ճաշ կամ ընթրիք, որը կարող եք ճաշակել մեր ռեստորանում:

Սենյակների բաղնիքը առանձին է, իսկ գիշերակացի մյուս տարբերակների բաղնիքը՝ ընդհանուր:

Ոչ, պետք է օգտվել ընդհանուր բաղնիքից:

Քեմփինգի մոտակայքի ու առհասարակ Վայոց ձորի տեսարժան վայրերի ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքեջի «Շրջակայք» բաժնում:

Խանութներ կարող եք գտնել քեմփինգից 2.5կմ հեռավորության վրա գտնվող Եղեգնաձոր քաղաքում:

Այո, քեմփինգը իրականացնում է ամենագնաց տուրեր Վայոց ձորի ու ոչ միայն բոլոր ուղղություններով:

Քեմփինգն ունի հատուկ քեմփերների համար նախատեսված տարածք, որտեղ կարող ենք տեղավորվել մինչև 15 քեմփերներ:

Այո, քեմփինգում առկա է լվացքատուն:

Այո, քեմփինգում առկա է խարույկի տարածք, փայտերը կարող եք բերել ձեզ հետ կամ գնել քեմփինգից:

Վճարումը կարող եք կատարել մեկնման ժամանակ կանխիկ կարգով, քարտային վճարման կարգով կամ նախօրոք՝ փոխանցումով: