Skip to content

Մոզրովի քարանձավ

    Մոզրովի քարանձավ ՝ գտնվում է ԱրփիՄոզրով ճանապարհին։ Այն Վայոց ձորի՝ մեծությամբ 3-րդ քարանձավն է, ունի 260 մ երկարություն: 1980 թվականի աշնանը ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինարարները խճուխու հարակից հատվածը հարթացնելու նպատակով պայթեցնում են կրաքարի զանգվածը, որի տակ բացվում է դեպի ներքև տարածվող անցք։ 

    Քարանձավի հայտնաբերման հաջորդ օրը Երևանից հրավիրված քարանձավագետները սկսում են նախնական ուսումնասիրությունը։ Մի քանի օրերի ընթացքում նրանք բացահայտում, հետազոտում և չափագրում են ճանապարհաշինարարների կողմից հայտնաբերված անցնքն ու հայտնաբերում միմյանց հետ կապված նոր սրահներ ու անցուղիներ։ Ըստ հետազոտող փորձագետների՝ քարանձավը համաշխարհային նշանակության բնական հուշարձան է, որն իր մեջ ունի քարանձավային գոյացությունների տարբեր դրսևորումներ։ Մոզրովի քարանձավի առաջին հետազոտող խմբի կողմից անձավի տարբեր դահլիճներ ստացել են անուններ, որոնցից է «Ջրվեժների», «Անդունդի», «Եղևնու», «Տիկնիկների», «Կակտուսների», «Սպիտակ Մարջանների», «Կարմիր շիթաքարերի» դահլիճները։

    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

    Քարանձավում հանդիպում են բարդ արահետներ, նեղ սողանցքներ, որոնք կարիք ունեն հաղթահարման, ինչպես նաև հանդիպում են բազմատեսակ բյուրեղներ և գոյացություններ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի դիպչել, առավել ևս պոկել և դուրս բերել, քանի որ կարճ ժամանակում այլ միջավայրում դրանք ուղղակի խամրում են։ Այդ պատճառով քարանձավ մուտք գործելիս պետք է կրել կտորից ձեռնոցներ, քանի որ ձեռքերի յուղի շերտը կարող է վնասել բյուրեղները։ Պարտադիր պայմաններից են նաև սաղավարտն ու լապտերը։  Արգելվում է այցելել քարանձավ միայնակ, ինչպես նաև արգելվում է մասնակցել կլաուստրաֆոբիա, ասթմա, էպիլեպսիա և փակ տարածությունում այլ՝ կյանքի հանդեպ վտանգ առաջացնող առողջական խնդիրներ ունեցող անձանց։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: