Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ, որոնց մի մասը չոր սեզոնի ժամանակ չորանում է: Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է, այնուհետև՝ Արփին, Սև լիճն և Ակնալիճը։ Վայոց ձորի լճերը համեմատաբար փոքր են, քանի որ այստեղ գերակշռում է չոր կլիման, ակայն նրանք բոլորը յուրահատուկ ու գեղեցիկ են: Վայոց ձորի լճերը ցանկով ձեզ ենք ներկայացնում Վայոց ձորի 5 լճերը:
Կապույտք կամ Գոմքի լիճ
Կապույտք լիճը առաջացել է համանուն գետի վրա՝ գետի հունի արգելափակման հետևանքով։ Գտնվում է Կապույտ գյուղից 3,2 կմ հարավ-երևելք, ծովի մակերևույթից 2055 մետր բարձրության վրա։ Լիճն անվանում են նաև Գոմքի լիճ, քանի որ մոտ է գտնվում Գոմք գյուղին։ Պաշտոնական անուն չունի։
Մարգալիճ
Լճակը գտնվում է Վայքի լեռների հյուսիսային լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1996 մ է, մակերեսը` 1 հա:
Վարդենիքի լիճ
Վարդենիքի լիճը գտնվում է Ելփին գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք, Շրեշտասարի լանջին, ծովի մակերևույթից 1753 մետր բարձրության վրա։ Լճակը սնվում է ստորգետնյա ջրերով։
Արտավանի լիճ
Արտավանի լիճը գտնվում է Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Վերևից նայելիս շատ նման է աշխարհի քարտեզին:
Հորսի լիճ
«Հորսի լիճ» ջրամբարը գտնվում է Հորս գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Քարկատարի լեռներում, ծովի մակերևույթից 2090 մ բարձրության վրա։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը:
Հոդվածի նյութերը վերցված են ArmGeo.am կայքեջից, որի «Հայաստանի լճերը» բլոգում կարող եք ծանոթանալ Հայաստանի լճերի ամբողջական ցանկին: