- Հեռավորությունը Երևանից 164 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից 43 կմ
Քարավազի ջրվեժ ՝ Վայոց ձորի թաքնված ջրվեժներից մեկն է: Ունենալով լեռնային բնույթ՝ Վայոց ձորում հոսող գետերի անկումը համեմատաբար մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը: Քարավազի ջրվեժը գտնվում է Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Հերհեր գյուղից վերև՝ Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք: Ջուրը ժայռերի միջով հոսելով առաջացրել է սահանքային այս ջրվեժը:
Լուսանկարը՝ Armenian Geographic-ի
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: