Այս բլոգում մենք կներկայացնենք քեմփինգի տեսակները և դրանց առանձնահատկությունները, որոնք տարածված են Հայաստանում:
Ցանկացած քեմփինգի հիմնական սկզբունքը մեկն է. հագնում եք ձեր ուսապարկը, վերցնում եք վրանը, համապատասխան հանդերձանքն և գնում քեմփինգի համար նախատեսված վայրը: Սակայն քեմփինգի ոչ բոլոր տեսակներն են միանման: Ճամփորդողի նպատակից ու նախասիրությունից կախված քեմփինգի տեսակները կարող են տարբեր լինել: Ինչքան շատ է երկրի բնապատկերային բազմազանությունը, այնքան ավելի շատ անհրաժեշտություն է լինում քեմփինգի այս կամ այն տեսակը ընտրելու համար: Հայաստանը, իր բնապատկերային անընդհատ փոխվող լանդշաֆտներով, բացառություն չէ:
Վրանային քեմփինգ

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս քեմփինգի ամենահիմնական և տարածված տեսակը, վրանային ճամբարն է: Այն իրենից ներկայացնում է ճամբարի վայր մեկնելը, վրան տեղադրելը և մի քանի գիշեր այնտեղ անցկացնելը: Դուք դա կարող եք անել պաշտոնական քեմփինգում, անտառում, լողափում կամ ցանկացած այլ վայրում, որտեղ կցանկանաք:
Վրանային ճամբարը հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր նոր են սկսել քեմփինգով զբաղվել և նաև նրանց համար, ովքեր մեծ գումարներ չեն ցանկանում ծախսել:
Crossway Camping-ը ունի ավելի քան 40 վրաններ տեղադրելու հատուկ վրանային տարածք, այստեղ կարող եք գալ ինչպես ձեր վրաններով, այնպես էլ օգտվեք մեր վրաններից:
Քեմփինգ անիվների վրա

Անիվների վրա քեմփինգը նույնպես լայն տարածում ունի: RV քեմփինգները հագեցած են գրեթե այն ամենով, ինչ ձեզ անհրաժեշտ է: Դրանք ապահովված են անկողնային պարագաներով, փոքրիկ խոհանոցներով և զուգարաններով, ուստի ճամբարականների համար ավելի հեշտ է կենտրոնանալ բնության ուսումնասիրության վրա՝ գոյատևելու փոխարեն:
Բավական է ընտրել լավ ճամբարային վայր պաշտոնական քեմփինգում ազգային պարկերում, անտառներում, մարգագետիններում, լողափերում կամ ձեր նախընտրած ցանկացած այլ վայրում:
Ուսապարկով քեմփինգ

Հայաստանում, որպես լեռնային երկիր, շատ տարածված է ուսապարկով քեմփինգի տեսակը: Այն իր մեջ ներառում է ճանապարհորդելը բնության միջով՝ մեջքի վրա տանելով ձեր ամբողջ հանդերձանքն ու սարքավորումները, իսկ գիշերն անց եք կացնում դրսում՝ վրանում կամ ցանցաճոճում: Այս տեսակի ճամփորդությունները կարող են տևել մեկ գիշերից մինչև մի քանի ամիս:Ուշադրություն դարձրեք ձեր ուսապարկի քաշին, ինչպես նաև որևէ մեկին տեղեկացրեք ձեր ծրագրերի մասին, եթե որևէ արտակարգ դեպք պատահի, և դուք դժվարանաք վերադառնալ:
Քեմփինգ գոյատևումով

Սա քեմփինգի ամենաէքստրեմալ ձևն է, որը կարող են փորձել միայն հմուտ և փորձառու ճամփորդողները: Քեմփինգի այս ձևի նպատակն է դառնալ ինքնաբավ, կտրվել քաղաքակրթությունից և իհարկե կենդանի վերադառնալ:
Սնունդը գտնում են անտառից՝ որսի, ձկնորսության միջոցով, ինչպես նաև մրգերի, հատապտուղների, ուտելի բույսերի հավաքչությամբ։ Կախված նրանից, թե որտեղ եք գտնվում, կարևոր է նաև խուսափել վտանգավոր կենդանիներից:
Ավտոմեքենայով քեմփինգ

Քեմփինգի տեսակները չեն սահմանափակվում այսքանով: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր ցանկանում են գնալ արշավ, բայց չունեն բոլոր հարմարանքները քեմփինգի համար: Այս դեպքում լավ լուծում է ավտոմեքենայով քեմփինգը, քանի որ կարող եք օգտագործել այն, ինչ արդեն ունեք տանը: Հեչբեք տեսակի մեքենաները քեմփինգի այս տեսակի համար շատ հարմար են. նստատեղերը ծալելով՝ ներսում ավելի շատ տեղ կունենաք քնելու համար:
Սա քեմփինգի ամենահարմար տարբերակը չէ, սակայն ցածր բյուջե ունենալու կամ առաջին անգամ փորձելու համար հիանալի տարբերակ է:
Պարզունակ քեմփինգ

Հայաստանում լեռնագնացները երբեմն կարող են հանդիպել ճամփորդների, ովքեր մեկուսացել և իրենց քեմփինգը իրականանացնում են քաղաքակրթությունից հեռու: Հենց սա քեմփինգի պարզունակ տեսակն է: Այստեղ չկան հարմարություններ, ինչպիսիք են ջուրը, էլեկտրականությունը, ինտերնետը, զուգարանները, ճամբարի ուղեցույցները և այլն: Սա ուղղակի քեմփինգի մյուս տեսակների հակադիր տեսակն է:
Պարզունակ քեմփինգը հարմար է այն անհատների համար, ովքեր համարձակ են, ինքնավստահ, սիրում են անձնական անկախությունը
Քեմփինգ տանիքին

Սա քեմփինգի համեմատաբր նոր տեսակ է աշխարհում, իսկ Հայաստանում քեմփինգի այս տեսակով զբաղվողները հիմնականում արտասահմանցի ճանապարհորդներն են: Վրանը հարմարեցված է մեքենայի տանիքին՝ բացվող մեխանիզմով, որն ունի նաև կախվող հարմարանքներ: Շատ հեշտ է բացելն ու օգտագործելը, իսկ տեղաշարժվելը՝ հարմար:
Քեմփինգի տեսակները իհարկե այսքանով չի սահմանափակվում, անընդհատ ավելանում են քեմփինգների նոր տեսակներ՝ կախված ճանապարհորդների նախասիրություններից, անցկացման տեսակներից և այլն:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է campinginarmenia.com կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: