Քրոսվեյ քեմփինգը, ինչպես մյուս քեմփինգները, մեկը մյուսից տարբերվում են իրենց տեղանքով, կառուցվածքով, մատուցվող ծառայություններով, յուրահատկություններով և այլն: Հաճախորդներն իրենք են ընտրում իրենց նախասիրություններին, գիշերակացի ցանկալի տարբերակին համապատասխան քեմփինգ: Այս բլոգում առանձնացրել ենք Քրոսվեյ քեմփինգի մասին 7 փաստ, որոնք կարող են ձեզ համար հետաքրքիր լինել:
1. Այստեղ հին դռները նոր կյանք են ստանում
Երբևէ փորձե՞լ եք հին իրերը, որոնք պատրաստվում եք դեն նետել, օգտագործել այլ նպատակով: Քեմփինգի սեփականատերերը հավաքում են հին դռները և հետաքրքիր լուծումներով նոր կյանք են հաղորդում դրանց: Այնտեղ դուք կտեսնեք դռների օգտագործման տարբեր լուծումներ և միգուցե այն ձեզ մոտ դռների օգտագործման նոր մտքեր կներշնչի:
2. Անապատից կանաչ օազիս
Քրոսվեյ քեմփինգ, ճամբար, որի տարածքը 2013թ.-ին աղքատ բուսականությամբ չորային հարթավայր էր: Առաջին հայացքից անհնար էր թվում Վայոց ձորի չորային կլիմայի պայմաններում այստեղ առատ բուսականություն աճեցնել: Սակայն տարիների մեծ աշխատանքի շնորհիվ տարածքը վերածվեց իսկական կանաչ օազիսի: Այստեղ տնկվել և աճեցվել են 30 ից ավել ծառատեսակներ և թփեր, ինչպիսիք են ճապոնական կարմիր թխկիներ, պավլովնիաներ, արծաթափայլ եղևնիներ, գլիցինիաներ, ակացիաներ, նշենիներ և այլն: Այժմ նայելով տարածքի հին և նոր լուսանկարները, դժվար է պատկերացնել, որ այս ամենը նույն տարածքում են:
3. Գիշերակացի մի շարք տարբերակներ
Ցանկանու՞մ եք զարգացնել վրանային ձեր փորձառությունը կամ պարզապես գիշերել վրանում, այստեղի վրանները կահավորված են փչովի մատրասներով, քնապարկերով, բարձերով և սրբիչներով:
Կարող եք ընտրել նաև քեմփինգի փայտյա քնահարթակները, որոնք կահավորված են մահճակալներով, մատրասներով, քնապարկերով, սրբիչներով և որոնցից հրաշալի տեսարան է բացվում դեպի Կարմիրսար լեռը:
Քեմփինգի հյուրերի համար գիշերակացի ամենասիրված տարբերակներից մեկը հյուրանոց ավտոբուսներն են: Ձևափոխված և մանրակրկիտ դետալներով կահավորված սովետական և կորեական այս ավտոբուսները կդառնան նաև ձեր գիշերելու սիրելի վայրը:
Իսկ եթե ցանկանում եք գիշերել սենյակներում, կարող եք գիշերել նաև քեմփինգի հյուրատանը:
4. Այստեղ դետալները կարևոր են
Քրոսվեյ քեմփինգի սեփականատեր Սվետլանան սիրում է տարբեր դետալներից ինչ որ առարկաներ պատրաստել, դրանք կարող են լինել ծաղկամաններ, լուսանփոփներ, սեղաններ կամ ցանկացած իր, որը շրջապատը կդարձնի ավելի էսթետիկ, ավելի ստեղծագործ ու նորաոճ: Այստեղ ամեն քայլափոխի կհանդիպեք ինչ որ իր, որը պատրաստվել է ձեռքով ու ներդաշնակորեն միաձուլվել բնությանը:
5. Ծառայությունների բազմազանություն
Այստեղ դուք վճարում եք գիշերակացի համար, սակայն օգտվում քեմփինգի առաջարկած բազում հնարավորություններից ու ծառայություններից: Քեմփինգում առկա է բոլոր հարմարություններով կահավորված բացօթյա խոհանոց, որտեղ կարող եք պահել ձեր սնունդն ու պատրաստել կերակուր, առկա է խարույկի տարածք, խորովածի տաղավար, լվացքատուն, ավտոկանգառ, անվճար WiFi, գամակներով, ճոճանակներով և նստարաններով կահավորված ծառուղիներ, ամռան ամիսներին նաև բացօթյա լողավազան: Եվ այս ամենը ներառված են ձեր գիշերակացի գնի մեջ:
6. Գտնվում է տեսարժան վայրերի խաչմերուկում
Ինչպես անունն է հուշում՝ (Crossway-խաչմերուկ) քեմփինգի տարածքը կապում է Հայաստանի հյուսիսը, հարավը և հյուսիս արևելքը: Հայաստանի հարավ կամ արևելյան երկրներ ճամփորդողները կանգ են առնում քեմփինգում, հանգստանալու և նոր ուժերով շարունակելու իրենց արկածները: Քեմփինգից դուք կարող եք հեշտությամբ հասնել Վայոց ձորի պատմական և բնական հուշարձաններին, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 15 ուղղություն Վայոց ձորում, որոնք պետք է տեսնել:
7. Քրոսվեյ քեմփինգ, ճամբարային վայր, որտեղ հյուրերը միշտ գոհ են
Քեմփինգի ղեկավարության նպատակը հյուրերի գոհունակությունն է: Այստեղ հանգստի համար ստեղծված բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև հյուրերին ընդունելու ջերմությունը հյուրերին ստիպում են թողնել միայն լավ կարծիքներ քեմփինգի մասին: Այդ է վկայում booking.com համակարգում հյուրերի կողմից տրված բարձր վարկանիշը: