- Հեռավորությունը Երևանից` 152.8կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից` 30.8կմ
Օրբելյանների իջևանատուն, գտնվում է Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին` Վարդենյանց լեռնանցքում՝ ծովի մակերևույթից 2410մ բարձրության վրա։ Կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։
Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: