Քեմփինգ, հանգստի նոր տեսակ, որն ամենուր գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում: Այն բնակավայրերից ու քաղաքներից հեռու բնության գրկում բացօթյա հանգստի տեսակ է: Այն սովորաբար զուգորդվում է բացօթյա այլ փորձառությունների հետ, ինչպիսիք են արշավները, ձկնորսությունը, ձիավարությունը, կայակինգը և այլն: Քեմփինգով կարող են զբաղվել ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեց մարդիկ:
Քեմփինգը հնարավորություն է տալիս լավագույնս ձուլվել բնությանը, վայելել բնության տեսարանները, պատրաստել և ճաշակել համեղ ուտեստներ, ձեռք բերել նոր ընկերներ, ունենալ անմոռանալի արկածներ, ունենալ հրաշալի նկարներ և տեսանյութեր, որոնք կուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում:
Քեմփինգի պատմությունը
Քեմփինգները դարեր շարունակ օգտագործվել են բնիկ ամերիկացիների մոնղոլական և միջինասիական քոչվորների և մարտադաշտից մարտադաշտ տեղափոխվող զորամիավորումների կողմից:
Որպես ժամանց, քեմփինգը ժողովրդականություն ձեռք բերեց 19-րդ դարի վերջին՝ Բրիտանական կղզիներում: Թոմաս Հիրամ Հոլդինգը, ով առաջին հայտնի ճամբարականի ձեռնարկի հեղինակն էր (1908 թ.), իր ձեռնարկում մանրամասնել է քեմփինգի հիմնական սկզբունքները: Վերջինս համարվում է ժամանակակից քեմփինգի հայրը:
Քեմփինգի տեսակները
Քեմփինգները գոյություն ունեն շատ վաղուց, սակայն վերջին տարիներինի հայտ են եկել քեմփինքների շատ տարբեր տեսակներ: Այդ տեսակներից շատերն իրենց անվանումը ստացել են տրանսպորտի տեսակից, մյուսները՝ ճամփորդելու և հանգստանալու ձևից:
- Վրանային քեմփինգներ
- Քեմփինգ անիվների վրա
- Ուսապարկով քեմփինգներ
- Քեմփինգ գոյատևումով
- Ավտոմեքենայով քեմփինգներ
- Պարզունակ քեմփինգներ
- Քեմփինգ տանիքին
Ինչի՞ համար անել քեմփինգ
Քեմփինգն ի թիվս այլ հիանալի կողմերի, շատ դրական է ազդում մարդու Ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Քեմփինգը նպաստում է, որ դուք ունենաք լավ բարելավված տրամադրություն, քիչ սթրես, հանգիստ քուն և այլն: Դուք այդ պահին կարող եք այն չնկատել, սակայն այն ձեզ օգնում է ապրել ավելի երկար ու առողջ կյանքով:
Ավելի շատ պատճառներ իմանալու համար կարող եք կարդալ այստեղ՝ 7 պատճառ քեմփինգ անելու համար:
Քեմփինգը Հայաստանում
Հայաստանում հանգստի քեմփինգային տեսակը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում: Հայաստանի բնությունը տարբերվում է իր կոնտրաստային ռելիեֆներով, անտառներով, գետերով, լեռնային լճերով և նրանք, ովքեր նախընտրում են հանգստի այս տեսակը, կարողանում են բնության այս բազմազանության մեջ ընտրեն քեմփինգի իրենց սիրելի վայրը:
Հայաստանում քեմփինգի մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող եք կարդալ այստեղ՝ քեմփինգը Հայաստանում
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է campinginarmenia.com կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: