Հյուրանոց ավտոբուսներ
Սովետական ավտոբուս: Ցանկանու՞մ եք գիշերել յուրօրինակ և հարմարավետ միջավայրում, Հայաստանում առաջինը բացված հյուրանոց ավտոբուսը սպասում է Ձեզ: Այն բացվել է 2018թ ին և կարճ ժամանակամիջոցում դարձել քեմփինգի հյուրերի սիրելի ընտրությունը: Ավտոբուսը կահավորված է անկողինով, անկողնային պարագաներով և սրբիչներով:
Կորեական ավտոբուս: Այս ավտոբուսը բացվել է 2022թ.-ին և ի տարբերություն սովետական ավտոբուսի՝ առանձնանում է իր՝ համեմատաբար մոդեռն ոճով: Հուսով ենք, որ ձևափոխված և մանրակրկիտ դետալներով կահավորված այս ավտոբուսները կդառնան նաև ձեր գիշերելու սիրելի վայրը: Ավտոբուսը կահավորված է անկողինով, անկողնային պարագաներով, սրբիչներով և սառնարանով:
Գնի մեջ ներառված ծառայություններն են. լողավազան (ամռան ամիսներին), բացօթյա խոհանոց, խարույկի տարածք, խորովածի տաղավար, սանհանգույց, լվացքատուն, ավտոկանգառ, WiFi