Ինչու՞ քեմփինք
Քեմփինգը, որպես ճանապարհորդելու ձև, տարեց տարի ավելի մեծ տարածում է ստանում: Հանգստի այս ձևը նախընտրում են ոչ միայն հարմար և մատչելի գներ փնտրող զբոսաշրջիկները, այլ նաև նրանք, ովքեր սիրում են գտնվել բնության գրկում:
Քրոսվեյ քեմփինգը տեղակայված է Երևան, Տաթև և Սևան տանող մայրուղիների խաչմերուկի հարևանությամբ, ինչը զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռում ավելի հեշտությամբ շարունակել իրենց ճանապարհը: Այն կարծես տեղակայված լինի մշակութային վայրերի կենտրոնում և հենց այդտեղից են բացվում բոլոր ճանապարհները, ինչի համար էլ ստացել է իր անվանումը՝ Crossway:
Նպատակ
Քրոսվեյ քեմփինգը հիմնադրվել է 2013 թ.-ին: Այն ժամանակ ամայի տարածքում դեռ նոր տնկվող ծառերն ու կառուցվող ենթակառուցվածքները պետք է ձևավորեին այն տեսքը, որն ունի ճամբարն այսօր: Հայաստանում՝ մասնավորապես Վայոց ձորում, վրանային ճամբարները, որոնք խթանում են էկոտուրիզմի զարգացմանը, չունեին մեծ տարածում: Եվ ահա, Քրոսվեյ Քեմփինգն առաջինն էր Վայոց ձորում, որն այս ձևաչափով զբոսաշրջիկներին առաջարկեց հարմարավետ հանգիստ բնության գրկում:
Քեմփինգը 2015թ ին
Քեմփինգն այսօր
Նպատակից իրականություն
Քեմփինգն այսօր ունի բացօթյա տնակներ, վրաններ, ռեստորան, խոհանոց, լողավազան, հանգստյան տաղավարներ, լվացքատուն, ավտոկանգառ, անվճար WiFi և մրգատու այգիներ: Հայաստանում առաջին հյուրանոց ավտոբուսը բացվել է հենց այստեղ՝ 2018թ. ին: Մենք առաջարկում ենք նաև հարմարավետ սենյակներ իրենց լոգարաններով: Այստեղ տնկվել են 30 և ավել ծառատեսակներ և թփեր, ինչպիսիք են ճապոնական կարմիր թխկիներ, պավլովնիաներ, արծաթաբայլ եղևնիներ, գլիցինիաներ և այլն: Ցանկության դեպքում հյուրերը կարող են ճաշակել հայկական և արևելյան խոհանոցի լավագույն ճաշատեսակները: Մեր աշխատակիցները մեծ սիրով և բարյացակամությամբ են ընդունում բոլոր հյուրերին: Այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները հարմարավետ հանգիստ ունենալու համար: