Skip to content

Քեմփինգ Հայաստանում, 15 օգտակար խորհուրդ

    Քեմփինգ Հայաստանում, հանգստի այս տեսակն այստեղ համեմատաբար նոր է և գնալով ավելի լայն տարածում է ստանում: Մենք ձեզ համար պատրաստել ենք խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի ճիշտ կազմակերպել ձեր քեմփինգը Հայաստանում, ավելի հետաքրքիր դարձնել ձեր ճամփորդությունը: Հուսով ենք այս խորհուրդները օգտակար կլինեն ձեզ Հայաստանում ձեր ճամփորդությունն ավելի հիշարժան դարձնելու համար:

    1. Հետևեք եղանակի կանխատեսումներին

    Հայաստանը լեռնային երկիր է և այստեղ եղանակը կարող է անակնկալ փոխվել, այդ պատճառով հետևեք եղանակի կանխատեսումներին, ճիշտ է, այն միշտ չէ, որ ճշգրիտ է, այնուամենայնիվ, այն որոշակի պատկերացում կտա, թե ինչպես պատրաստվել քեմփինգին

     

    2. Օգտագործեք արևապաշտպան քսուք

    Հատկապես ամռան ամիսներին Հայաստանում պետք է զգուշանալ արևի ուղիղ ճառագայթներից, արևապաշտպան միջոցները ձեզ կօգնեն խուսափել արևային այրվածքներից:

     

    3. Կազմեք ձեր քեմփինգային ստուգաթերթը

    Կազմեք ձեր քեմփինգային ստուգաթերթը, որպեսզի համոզված լինեք, որ ոչինչ չեք մոռացել: Եթե դժվարանում եք կազմել այն, կարող եք կարդալ այստեղ՝ քեմփինգային ստուգաթերթ:

    4. Ուշադրություն դարձրեք ձեր հանդերձանքին և քեմփինգային պարագաներին

    Քեմփինգից առաջ, Ձեր արշավային ստուգաթերթը ստուգելիս, եթե հայտնաբերում եք, որ ինչ որ իր մոռացել եք ձեզ հետ վերցնել, կարող եք դրանք գնել Հայաստանի համապատասխան խանութներից, որոնց ցանկը կարող եք գտնել այստեղ՝ քեմփինգը Հայաստանում:

     

    5. Կրկին օգտագործեք ձեր պլաստիկ տոպրակները

    Հայաստանի բնության մեջ հնարավոր է տեսնեք թափթփված պլաստիկ տոպրակներ, այս պահին տեղական իշխանությունների պայքարը պլաստիկ տոպրակների դեմ ոչ այդքան արդյունավետ է, այդ պատճառով խնդրում ենք ձեզ ձեր պլաստիկ տոպրակները բազմակի անգամ օգտագործել, որքան որ դա հնարավոր է:

     

    6. Խուսափեք հրդեհավտանք գործողություններից

    Հուլիս ամսից սկսած Հայաստանի մի շարք մարզերում՝ Արարատի մարզում, Վայոց ձորի մարզում, Հայաստանի հարավում՝ մասնավորապես Մեղրի համայնքում կլիման փոքր ինչ չորային է դառնում, այդ պատճառով պետք է բաց տարածքներում հետևել հրդեհային կանոններին և չանել հրդեհածին գործողություններ:

    7. Ձեր առաջին ճամբարային ճամփորդության համար ընտրեք բնակավայրերին մոտ վայր

    Եթե առաջին անգամ եք կազմակերպում քեմփինգ Հայաստանում, միշտ հավանականություն կա, որ ինչ որ պարագա մոռացած լինեք, այդ պատճառով ընտրեք բնակավայրին մոտ տարածք, որպեսզի կարողանաք այնտեղից գտնել այն, ինչ մոռացել եք, հայերը միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել:

     

    8. Մի թողեք թանկարժեք իրերն առանց հսկողության

    Ցավոք սրտի ձեր շրջապատում կարող են լինել ոչ պատասխանատու անձինք, որոնց պատճառով կարող եք կորցնել ձեր թանկարժեք իրերը: Եթե բացակայում եք քեմփինգից, վերցրեք ձեր թանկարժեք իրերը ձեզ հետ:

     

    9. Վերցրեք ձեզ հետ միջատներից պաշտպանվելու միջոց

    Ձեր ընտրած քեմփինգը կարող է գտնվել մի վայրում, որտեղ շատ լինեն միջատները՝ հատկապես մոծակները: Միջատների դեմ միջոցների առկայությունը ձեզ կազատի ավելորդ անհարմարություններից:

    10. Հնարավոր է, որ տեսնեք թափառող շներ

    Թափառող շները հիմնականում ընկերասեր են և ոչ վտանգավոր, պետք չէ վախենալ նրանցից, սակայն ամեն դեպքում զգուշավորությունը պահպանելը ցանկալի է:

     

    11. Գիշերը և վրանից հեռանալիս սնունդը պահեք հատուկ տարաներում

    Եթե ձեր քեմփինգը Հայաստանում կազմակերպում եք վայրի բնության մեջ, ապա գիշերը կամ վրանից հեռանալիս սնունդը մի թողեք բաց վիճակում, այլապես հնարավոր է դրանց մոտենան վայրի կենդանիները կամ պարզապես ու ձեր սնունդը վայելեք ոչ թե դուք, այլ իրենք

     

    12. Առաջնահերթությունը տվեք ժամանցին

    Հայաստանում ուր էլ լինեք, մոտակայքում կգտնեք ժամանցի այնպիսի վայրեր, ինչպիսիք են լեռնային արշավները, սապբորդինգը, ռաֆթինգը, զիփլայնը, պարագլայդինգը և այլն: Ժամանցի այս տեսակները ձեր քեմփինգային փորձառությունը կդարձնեն ավելի հետաքրքիր ու հիշարժան:

    Սապբորդինգ Ազատի ջրամբարում

    13. Քեմփինգ հատուկ պահպանվող տարածքներում

    Եթե պատրաստվում եք քեմփինգ անել հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացեք, արդյոք պետք է հատուկ թույլտվություն այնդեղ մուտք գործելու համար, թե ոչ:

     

    14. Կանխիկ դրամ պահեք ձեզ մոտ

    Հատկապես հեռավոր համայնքներում գտնվելիս միշտ կանխիկ դրամ պահեք ձեզ մոտ, քանի որ հնարավոր է որոշ խանութներում վճարման անկանխիկ տարբերակ չլինի:

     

    15. Մի վարանեք օգնություն խնդրել

    Եթե դուք օգնության կարիք ունեք, մի վարանեք քեմփինգի ադմինիստրացիայից, շրջապատի մարդկանցից օգնություն խնդրել, Հայաստանում, նույնիսկ անծանոթները միշտ պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

    Լուսանկարը՝ Armenian Geographic-ի

    Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է campinginarmenia.com կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: