Քեմփինգին պատրաստված լինելը ճամփորդության այս տեսակի ամենակարևոր բաղադրիչներից է: Քեմփինգային ստուգաթերթ բլոգի նպատակն է ձեզ ներկայացնել սննդի, սարքավորումների, պարագաների համապարփակ, սակայն ոչ սպառիչ ցանկը: Նշենք, որ ձեր կարիքներն ու նախասիրությունները կարող են տարբեր լինել և ամենայն հավանականությամբ այս ցուցակից որոշ պարագաների կարիքը դուք չեք ունենա, սակայն այս ցուցակը հիանալի ուղենիշ է կողմնորոշվելու համար, թե ինչ պարագաներ են ձեզ ահնհրաժեշտ:
Անհրաժեշտ է ցանկացած ճամփորդությունից առաջ ստեղծել ձեր սեփական քեմփինգային ստուգաթերթը, որպեսզի համոզված լինեք, որ չեք մոռացել ոչինչ:
Անձնական իրեր
Բջջային հեռախոս
Լապտեր
Լուսարձակ
Դանակ կամ բազմաֆունկիցոնալ դանակ
Հրդեհամարիչ միջոց
Կանխիկ գումար և կրեդիտ քարտ
Արևային ակնոցներ
Ամենափոքր բաները, որ վերցնում եք ձեզ հետ, կարող են լինել ամենակարևորներից: Կարևոր են այնպիսի փոքր իրեր, ինչպիսիք են լույսի աղբյուրը, դանակը և կրակ վառելու միջոցը: Կազմեք քեմփինգային ստուգաթերթ, որպեսզի չմոռանաք ոչ մի մանրուք:
Կահույք
Քեմփինգի սեղան և աթոռներ
Միջատների էկրան
Գամակ
Եթե դուք արշավում եք, ձեր ճամբարը ավելի պարզ տեսք կունենա, անհրաժեշտ է միայն վրան, խարույկի և սնունդ պատրաստելու վայր: Իսկ եթե ճամփորդում եք մեքենայով կամ քեմփինգ եք անելու որոշակի ժամանակով, ապա անհրաժեշտ է ձեր քեմփինգը լինի առավել հարմարավետ:
Ապաստան
Վրան
Ստվերային բրեզենտ/ձողեր/պարան/ցցեր
Կացին կամ մուրճ
Վրանի մուտքի գորգ
Փոշին մաքրելու խոզանակ
Անկողնային պարագաներ
Քնապարկ
Սավաններ/վերմակներ
Բարձ
Օդային ներքնակ
Օդային պոմպ
Պահուստային պայուսակ
Վրանը քեմփինգի ամենակարևոր պարագաներից մեկն է, կարևոր է, որ այն լինի ոչ միայն հարմարավետ, այլ նաև տեղավորվի ձեր ուսապարկում; Հիշեք, որ ձեր հանգստի հարմարավետությունը առաջին հերթին կախված է հենց վրանից:
Քնապարկ ընտրելիս հաշվի առեք, թե ինչ ջերմաստիճանի համար է այն նախատեսված և ընտրեք ձեր քեմփինգի սեզոնի համար նախատեսված քնապարկ:
Խոհարարական պարագաներ և սննդի պահոց
Գազօջախ
Կերակուրի պատրաստման հավաքածու
Կերակուրի ամաններ
Կաթսաներ և թավաներ
Տոպրակներ (սննդամթերքի պահպանման և աղբը փաթեթավորելու համար)
Հովացուցիչ
Սառույց (կամ սառը տուփեր/սառեցված ջրով սափորներ)
Պլաստիկ սպունգ (սպասք մաքրելու համար)
Դանակներ
Կտրատման տախտակ
Քեմփինգում սնունդի պատրաստման հարմարանքները խիստ տարբեր են արշավի ժամանակ կազմակերպվող հարմարանքներից: Ամեն դեպքում ձեզ պարտադիր պետք է գալու գազօջախ, թավաներ և սպասք:
Սնունդ և սպառվող ապրանքներ
Համեմունքներ
Շաքարավազ
Ձեթ
Չրեր և ընդեղեն
Պատրաստի կերակուրներ
Խոհարարական բաղադրիչներ
Բնության մեջ դուք կարող եք պատրաստել հրաշալի ուտելիքներ, եթե ձեզ հետ վերցնեք սնունդի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչպես նաև կիսապատրաստուկներ և փորձել փոքր ինչ իմպրովիզ անել:
Հագուստ և կոշիկ
Գուլպաներ (ինչպես ծանր, այնպես էլ թեթև գուլպաներ, խուսափեք բամբակից)
Արևապաշտպան գլխարկ
Տաք բաճկոն
Անձրևապաշտպան բաճկոն
Բանդանա
Լողազգեստ
Արշավային վարտիք
Շապիկ
Արշավային կոշիկ
Մոկասիններ ճամբարում օգտագործման համար
Գիշերային զգեստ
Ձեր հագուստը խիստ տարբեր կլինեն կախված եղանակից և սեզոնից: Անկախ ընտրված վայրից և եղանակից, դուք միշտ պետք է պատրաստված լինեք, քանի որ եղանակը միշտ կարող է անակնկալներ գործել:
Հիգիենայի պարագաներ
Ատամի խոզանակ և ատամի մածուկ
Թել
Ձեռքերի ախտահանիչ միջոց
Զուգարանի պարագաներ
Կենսաքայքայվող օճառ
Զուգարանի թուղթ
Սանիտարական պարագաներ
Սրբիչ
Հիգենան կոմֆորտի կարևոր մասերից է, հիգիենայի պարագաների յուրաքանչյուր մանրուքի բացակայությունը կարող է ազդել ձեր կոմֆորտի վրա, այդ պատճառով մանրամասն դիտարկեք հիգենայի պարագաների այն ցանկը, որոնք վերցնելու եք ձեզ հետ:
Առաջին օգնության և բժշկական պարագաներ
Առաջին շտապ օգնության պայուսակ
Ալերգիայի դեմ միջոցներ
Ջրածնի պերօքսիդ և/կամ հակասեպտիկ անձեռոցիկներ
Միջատների խայթոցների դեմ միջոցներ
Բշտիկների դեմ միջոցներ
Վիրակապեր
Պինցետ
Շուրթերի բալզամ
Արևապաշտպան քսուք
Միջատներին վանող միջոց
Ձեր դեղատուփը հանդիսանում է քեմփինգային պարագաների ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Այն անհրաժեշտ է ունենալ ոչ միայն քեմփինգի ժամանակ, այլ նաև մեքենայի մեջ: Քեմփինգային ստուգաթերթ կազմելիս հատուկ ուշադրություն
դարձրեք այս պարագաներին:
Ժամանց
Վոլեյբոլի ցանց/գնդակ
Քարտերի տախտակ
Հեռադիտակ
Ընթերցանության նյութեր
Էլեկտրոնիկայի լիցքավորիչ
Քեմփինգային ժամանցը շատ սուբյեկտիվ է, կախված մարդու նախասիրություններից և խառնվածքից: Միգուցե դուք սիրում եք ակտիվ հանգիստ, միգուցե սիրում եք ուղղակի պառկել գամակին կամ թղթախաղ խաղալ և այլն: Ձեր նախասիրություններից կախված կարող եք ընտրել ժամանցի կազմակերպման ձեր պարագաները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է campinginarmenia.com կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: