Skip to content

Եղեգնաձորի պատկերասրահ

    • Հեռավորությունը Երևանից 122կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից 3կմ

    Եղեգնաձորի պատկերասրահ ՝ հիմնադրվել է 1978թ.: Այն իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ ցուցադրություններ՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան նկարիչների աշխատանքներից: Դրանք իրենց լուման են ունեցել ազգաբնակչության գեղագիտական ճաշակի զարգացման գործում:
    Մասնաճյուղի վերանորոգումից հետո, վերաբացումը համընկել է 13-րդ դարի վերջ 14-րդ I կես. գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի (1260-1333/39թթ) ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ: 
    Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ: Այժմ ցուցադրվում են հայկական կերպարվեստի նշանավոր վարպետներ` Անատոլի Պապյանի, Վլադիմիր Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյան, Լավինյա Բաժբեուկ — Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Ղրդյան Մանուկի, Է. Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Հենրիկ Սիրավյանի, Զ. Խաչատրյանի, Ա. Խանզատյանի  և ուրիշներ աշխատանքները:
    Ցուցասրահները համապատասխանում են արդի ցուցահանդեսային պահանջներին:

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: