Skip to content

Ինչու՞ ընտրել վրանային հանգիստ, 7 պատճառ

    Վրանային հանգիստ, բոլորս գիտենք, որ ժամանցի այն տեսակը մերձեցնում է կապը սիրելիների ու բնության հետ: Սակայն սա վրանային հանգսստի օգտակարության միայն մի փոքր մասն է: Աստղերի տակ անցկացրած գիշերը դրական է ազդում Ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, որն ի թիվս այլ պատճառների ևս մեկ առիթ է հանդիսանում վրանային հանգիստ կազմակերպելու համար: Անկախ նրանից, թե դուք ինչ հոբբի ունեք, պասիվ հանգստի սիրահար եք, թե արկածային տուրիզմի, հանգստի այս տեսակը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին զբաղվել իր նախընտրած հոբբիով:

    Ձեզ ենք ներկայացնում այն 7 պատճառները, թե ինչու է վրանային հանգիստը օգտակար ձեր առողջության համար: Դուք այդ պահին կարող եք այն չնկատել, սակայն այն ձեզ օգնում է ապրել ավելի երկար ու առողջ կյանքով:

    1. Բնություն

    Երբ գտնվում եք բնության մեջ, որտեղ կան շատ ծառեր, դուք սովորականից ավելի շատ թթվածին եք ընդունում: Շատ թթվածնի առկայության դեպքում ձեր մարմինը գործում է ավելի քիչ լարվածությամբ: Բացի այդ, երբ դուք շատ ժամանակ եք անցկացնում դրոսում, բարելավվում է ձեր արյան ճնշումը, մարսողությունը և իմունային համակարգը: Բնության մեջ հանգստի լավագույն վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձոր, 15 ուղղություն, որոնք պետք է տեսնել:

    2. Լավ ընկերակցություն

    Վրանային ճամբարը հին ու նոր ընկերների հետ շփվելու, ընտանիքի հետ լավ ժամանց անցկացնելու հնարավորություն է: Ձեր ընկերների հետ վրանային հանգիստ կազմակերպելով կամ այնտեղ նոր ծանոթություններ ձեռք բերելով, դուք կհեռանաք լավ հիշողություններով ու միայն դրական լիցքերով:

    3. Փոխված տրամադրություն

    Նրանք ովքեր ունեցել են վրանային հանգիստ, կհաստատեն, որ քեմփինգից վերադառնալու մի քանի օրերը ավելի երջանիկ են լինում: Արևի տակ որոշ ժամանակ անցկացնելը իջեցնում է ուղեղում մելատոնինի մակարդակը: Մելատոնինը այն քիմիական նյութն է, որը ստիպում է ձեզ հոգնած զգալ և կարող է առաջացնել դեպրեսիա, այնպես որ ճամբարի շնորհիվ դուք կունենաք ավելի լավ տրամադրություն թե այդ պահին, թե դրանից հետո:

    4. Քիչ սթրես

    Վրանային հանգիստը թույլ է տալիս հաղթահարել սթրեսը: Սթրեսի բացակայությունը կապված է թթվածնի մակարդակի բարձրացման, սերոտոնինի բարձր մակարդակի հետ: Այստեղ նաև առկա է զգացմունքային բաղադրիչը քանի որ ավելի դժվար է զայրանալ կամ նյարդայնանալ, երբ անում եք մի բան, որը ձեզ դուր է գալիս:

    5. Արկածներ

    Կախված, թե որտեղ եք կազմակերպում ձեր վրանային հանգիստը, ձեր արկածները կարող են տարբեր լինել. Հեծանվավարություն, ձկնորսություն, արշավներ, լող, սապբորդինգ և այլն: Այս արկածները հրաշալի հնարավորություն են տալիս կապվել ոչ միայն բնության հետ, այլ նաև ձեր ընկերների և հարազատների

    6. Հանգիստ քուն

    Եթե դուք ունեք ճամբարային հարմար հանդերձանք, հարմար վրան և քնապարկ, ապա բուռն ու հետաքրքիր օրից հետո դուք ձեր հանգիստ քունը

    երաշխավորված է: Քունը ազդում է ձեր մարմնի բոլոր գործընթացների վրա, բարելավում է սրտանոթային համակարգը և օգնում է զգոն մնալ:

     

    7. Ճամբարային խարույկ

    Խարույկը ճամբարականներից շատերի ամենասիրած հատվածն է: Բացի այն, որ հաճելի է նայել խարույկին, կրակի շուրջ անցկացրած ժամանակը, զրույցներն ու երգերը ամենատպավորվողն են: Միայն թե կարևոր է խորույկը վառելուց հետևել անվտանգության կանոններին:

    Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է campinginarmenia.com կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: