Skip to content

Սոցիալական պատասխանատվությունը Քրոսվեյ քեմփինգում

    Քրոսվեյ քեմփինգում համոզված են, որ յուրաքանչյուր գործունեություն պետք է զուգորդված լինի սոցիալական պատասխանատվության բաղադրիչներով, քանի որ յուրաքանչյուր գործունեության վերջնական նպատակն ու առաքելությունը պետք է լինի մեր ու շրջապատի կյանքն ավելի բարեկեցիկ և ապահով դարձնելը: Քրոսվեյ քեմփինգն անընդհատ ընդլայնում է սոցիալական բաղադրիչներին ուղղված իր գործունեության տեսակները և այս հոդվածում կներկայացնենք դրանցից մի քանիսը:

    Արևային էներգիա

    Քրոսվեյ Քեմփինգի սկզբունքներից մեկը, բնությանը որքան հնարավոր է մոտ լինելն է, շրջակա միջավայրի, մթնոլորտի աղտոտումը նվազագույնի հասցնելը: Այստեղ կարևորում են էներգիայի պահանջարկը վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին կատարելը: Այդ պատճառով հիմնադրման օրվանից քեմփինգը որպես էներգիայի աղբյուր օգտագործում է միայն արևային էներգիան:

    Վերամշակվող աղբ

    Գաղտնիք չէ, որ Հայաստանում լուրջ խնդիր կա աղբի տեսակավորման, վերամշակման և ընդհանրապես աղբամաքրման բնագավառներում: Այստեղ կարևոր է ոչ միայն պետության գործուն մասնակցությունը, այլ նաև յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունը, մաքուր պահել իր շրջապատը: Քրոսվեյ քեմփինգում տեղադրված աղբամանները նախատեսված են տեսակավորված աղբի համար, որոնք հանձնվում են վերամշակման:

    Կենդանիներ

    Մեր շրջապատում քիչ չեն թափառող շները, որոնց ստերջացման, թափառող շների կացարաններ տեղափոխման գլխավոր պատասխանատուն համայնքային մարմիններն են: Սակայն միայն համայնքային մարմինների հոգատար վերաբերմունքը բավարար չէ խնդիրը հիմնովին լուծելու համար, անհրաժեշտ է յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունն ու հոգատարությունը: Քեմփինգի շրջակայքում երբեմն հանդիպում են վիրավոր, քաղցած, ծանր վիճակում գտնվող շներ, որոնք իրենց ժամանակավոր կացարանն են ստանում այստեղ, բուժվում, ուղարկվում ստերջացման և համապատասխան կացարաններ: Քեմփինգում ուրախ են. Որ մշտապես իրենց փոքրիկ ներդրումն են ունենում այս խնդրի լուծման գործում:

    Մրգատու այգիներ

    Անհրաժեշտ է ոչ միայն մոտ լինել բնությանը, այլ նաև քո ստեղծած բնությունը կիսել այլ անձանց հետ: Քեմփինգում տնկվել են մրգատու այգիներ, որի նպատակն է հյուրերին ցանկության դեպքում սովորեցնել մշակել ծառերը և սովորեցնել այգեգործության հիմունքները: Քեմփինգի հյուրերը ազատորեն օգտվում են մրգատու ծառերի բարիքներից, անմիջապես ծառից քաղում ու համտեսում խնձոր, դեղձ, նուշ, սերկևիլ, պոպոկ, թութ և այլն: Նույնիսկ կան հյուրեր, ովքեր հատուկ իրենց ընտրած սեզոննին են գալիս, որպեսզի ճաշակեն իրենց սիրած մրգերը: