- Հեռավորությունը Երևանից` 155 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից` 33 կմ
Սևաժայռ լեռ ՝ Վայոց ձորի ամենատպավորիչ լեռներից մեկը: Գտնվում է Արփայի աջակողմյան վտակ Եղեգինս գետի վերին հոսանքի աջ կողմում՝ Սևաժայռ գյուղից 2կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը՝ 2727մ: Սևաժայռ լեռան յուրահատկությունը կայանում է նրանում, որ լանջերը համեմատաբար հարթ են, իսկ գագաթը՝ ճայռոտ: Գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Վայոցձորյան չքնաղ ու կոնտրաստային բնապատկերներ: Խորհուրդ է տրվում բարձրանալ լեռնային ուղեկցորդի ուղեկցությամբ, քանի որ գագաթամերձ հատվածները ժայռոտ են ու փոքր ինչ դժվարամատչելի:
Լուսանկարը՝ Armenian Geographic-ի
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: