Ջրվեժ ասելով հասկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած թափվող ջրի հոսանքը: Վայոց ձորի ջրվեժները գահավիժող են, բացառությամբ Ջրահարսի վարսեր ջրվեժից, որը սահանքային է: Ունենալով լեռնային բնույթ՝ Հայաստանի տարածքով հոսող գետերի անկումը բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը:
Ջրահարսի վարսեր
«Ջրահարսի վարսեր» ջրվեժը գտնվում է Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։
Քարավազի ջրվեժ
Քարավազի ջրվեժը գտնվում է Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Հերհեր գյուղից վերև՝Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք: Ջուրը ժայռերի միջով հոսելով առաջացրել է սահանքային այս ջրվեժը:
Հերհերի ջրվեժ
Գտնվում է Հերհեր գետի վրա, համանուն գյուղից 5 կմ հյուսիս: Ջրվեժի տակ գոյացել է խորը ավազան, որտեղ կարելի է լողալ:
Արտավանի ջրվեժ
Վայոց ձորի ջրվեժները հոդվածի վերջին ջրվեժը Արտավանի ջրվեժն է, որը գտնվում է Արտավան գետի վրա, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը:
Հոդվածի նյութերը վերցված են ArmGeo.am կայքեջից, որի «Հայաստանի ջրվեժները» բլոգում կարող եք ծանոթանալ Հայաստանի ջրվեժների ամբողջական ցանկին: