Skip to content

Ցախաց Քար վանք

    Ցախաց Քար վանք ՝ կառուցվել է 10-րդ դարում, եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նաև նկարչություն: Կա վարկած որ անվան ընտրությունը կապ ունի ծաղկած քար անվան հետ։ Եկեղեցին կառուցել է Բագրատունյաց թագավորության շրջանում 984-1029 թթ․ կառավարման շրջանում։ Կա շրջակայքում ևս 2 եկեղեցիներ ավելի վաղ թվագրությամբ։ Գլխավոր Սբ․Կարապետ եկեղեցին վերանորոգվել է 2013 թվականին։ Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: