Skip to content

Քեմփինգը Հայաստանում

    Camping in Armenia

    Քեմփինգը Հայաստանում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում: Հայաստանի բնությունը տարբերվում է իր կոնտրաստային ռելիեֆներով, անտառներով, գետերով, լեռնային լճերով և նրանք, ովքեր նախընտրում են հանգստի այս տեսակը, կարողանում են բնության այս բազմազանության մեջ ընտրեն քեմփինգի իրենց սիրելի վայրը: Քեմփինգի այս բլոգի նպատակն է օգնել ձեզ և ձեզ տրամադրել այն տեղեկությունները, որոնք հավանաբար ձեզ անհրաժեշտ կլինեն Հայաստանում ձեր ճամբարային ճամփորդությունը պլանավորելու և իրականացնելու համար:

    Ո՞րն է Հայաստանում քեմփինգի լավագույն սեզոնը:

    Հայաստանում տարվա բոլոր եղանակները լավ արտահայտված են, քեմփինգի համար լավագույն սեզոնը ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի վերջն է:

    Որո՞նք են են Հայաստանում քեմփինգի լավագույն վայրերը

    Հայաստանը տարածքով մեծ երկիր չէ, և դինամիկ տեղաշարժվելու դեպքում երկու շաբաթում կարող եք շրջել ամբողջ հայաստանում՝ ձեր ճամփորդության ընթացքում փոխելով քեմփինգի տարբեր տարածքներ: Ընտրել եք քեմփինգը Հայաստանու՞մ: Հայաստանում  առանձնացրել ենք քեմփինգի համար լավագույն վայրերի 3 ուղղություններ. 

    1. Հյուսիսային Հայաստան

    Հայաստանի հյուսիսում քեմփինգի լավագույն վայրեր են Լոռու մարզը: Գրեթե ամբողջ մարզը հարուստ է անտառային ռեսուրսներով և գերակշռում է համեմատաբար խոնավ կլիման: Քեմփինգի համար շատ հարմար է Տավուշի մարզը՝ մասնավորապես Դիլիջան ազգային պարկը:

     

    2. Կենտրոնական Հայաստան

    Կենտրոնական Հայաստանում՝ շատ հարմար վայրեր են Գառնի և Գողթ գյուղի հատվածները, այս հատվածը անտառային ռեսուրսներով հարուստ չէ, սակայն բնապատկերային հրաշալի կոնտրաստներն անփոխարինելի են: Հայաստանի կենտրոնում խորհուրդ ենք տալիս նաև Սևանա Լճի ավազանը, ովքեր սիրում են քեմփինգ անել լճի ափին:

     

    3. Հարավային Հայաստան

    Հարավային Հայաստանն իր մեջ ներառում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Վայոց ձորի մարզը հայտնի է նրանով, որ այս փոքր տարածքում մեկտեղված են բնապատկերային հրաշալի կոնտրաստներն ու պատմամշակութայի կոթողները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ՝ 15 ուղղություն Վայոց ձորում, որոնք պետք է տեսնել Այս մարզը նաև կապող օղակ է հանդիսանում Կենտրոնական Հայաստանի և Սյունիքի մարզի միջև և և Հայաստանի հարավ մեկնողները հիմականաում կանգ են առնում Վայոց Ձորի մարզում:

    Հայաստանի այս հատվածում դուք կարող եք կանգ առնել Crossway Camping-ում, որտեղ դուք կարող եք ընտրել քեմփինգի տարբեր տեսակներ՝ վրանային քեմփինգ քեմփերներով, RV քեմփինգ և այլն: Մեր քեմփինգի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ Crossway Camping:

    Քեմփինգ Սյունիքի մարզի Լիճք գյուղում

    Ի՞նչպես տեղաշարժվել Հայաստանում

    Միջհամայնքային ավտոբուսային երթուղիներ

    Հայաստանի մայրաքաղաքից դեպի ՀՀ բոլոր մարզերն ու համայնքները գործում են ավտոբուսային երթուղիներ: Անհրաժեշտ է միայն գտնել ձեր ուղղությունը տանող կայարանը: Պետք է նշել, որ երթուղիները սպասարկում են միկրոավտոբուսները, որոնք այդքան էլ հարմարավետ չեն երկար ճանապարհորդելու համար:

    Երկաթուղային տրանսպորտ

    Ցավոք Հայաստանում երկաթուղային տրանսպորտը զարգացած չէ և գործում են միայն Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Սևան-Երևան երկաթուղային գծերը:

    Տաքսի ծառայություն

    Հայաստանում տաքսի ծառայությունների սպասարկման մակարդակը բավականին բարձր է, դուք կարող եք օգտվել տաքսի ծառայությունների հավելվածներից՝ gg, Yandex Go կամ օգտվել gg shuttle ծառայությունից:

    Ավտովարձույթ

    Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող գործակալությունները հիմնականում Երևանում են: Ոլորտը բավականին զարգացած է Հայաստանում և դուք կարող եք գտնել ձեզ հարմար մեքենա:

    Ավտոստոպ

    Ավտոստոպ նախընտրողները դժվարություն չեն ունենա Հայաստանում: Հայ վարորդները պատրաստակամ են փոխադրելու հայ և արտասահմանցի ճանապարհորդներին:

    Հայաստանի ճանապարհներին, լուսանկարը՝ Armenian Geographic-ի

    Ո՞րտեղից ձեռքբերել սնունդ

    Եթե չեք որոշել ձեր քեմփինգը կազմակերպել հեռավոր լեռներում, ապա սննդի կետերը ձեզանից շատ հեռու չեն լինի: Եթե գտնվում եք գյուղերին մոտ, կարող եք սնունդ հայթհայթել հենց ձեզ մոտ գյուղի բնակիչներից:

    Ո՞րտեղից գնել քեմփինգային պարագաներ և հագուստ

    Հայաստանում գնալով ավելանում են արշավային հագուստների և պարագաների, այդ թվում քենփինգային պարագաների վաճառքով զբաղվող խանութ-սրահների թիվը: Ստորև կարող եք տեսնել այդպիսի խանութների ոչ սպառիչ ցանկը:

    Արդյո՞ք վտանգավոր են վայրի կենդանիները

    Հայաստանը որքան էլ որ հարուստ է կենդանական աշխարհով, այնուամենայնիվ, վայրի կենդանիները իրենցից վտանգ չեն ներկայացնում, քանի որ հիմնականում գտնվում են անմատչելի վայրերում կամ արգելոցներում:

    Ի՞նչ օտար լեզուներով են խոսում հայերը

    Գրեթե բոլոր հայերը հասկանում և խոսում են ռուսերեն, իսկ փոքր և միջին տարիքի բնակիչները սահուն խոսում են նաև անգլերեն:

    Ի՞նչ արկածներ կարող եք համատեղել քեմփինգի հետ

    Զբոսաշրջիկների շրջանում Հայաստանն առավելապես հայտնի է որպես առաջին քրիստոնյա երկիր, որը հարուստ է բազմադարյա մշակութային կոթողներով և այլն: Սակայն Հայաստանը ներկայանում է նաև արկածային տուրիզմի բազմաթիվ առաջարկներով, որոնք կարող ենք հետաքրքրել մեր ճամփորդողներին:

     

    • Լեռնային արշավներ և քայլարշավներ
    • Լեռնային հեծանվավարություն
    • Ամենագնաց տուրեր
    • Ռաֆթինգ
    • Զիփլայն և էքստրիմ պարկեր
    • Պարագլայդինք
    • Ձիավարություն
    • Սապբորդինգ

    Խորհուրդներ

    Մենք ցանկանում ենք, որ ձեր քեմփինգը Հայաստանում անցնի թեթև և ապահով: Այդ պատճառով ձեզ համար պատրաստել ենք խորհուրդներ, որոնք հավանաբար ձեզ օգտակար կլինեն:

    Հետևեք եղանակի կանխատեսումներին

    Հայաստանը լեռնային երկիր է և այստեղ եղանակը կարող է անակնկալ փոխվել, այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ձեր պարագաները ընտրելիս վերցնել նաև անձրևապաշտպան պարագաներ և տաք հագուստ:

     

    Օգտագործեք արևապաշտպան քսուք

    Հատկապես ամռան ամիսներին Հայաստանում պետք է զգուշանալ արևի ուղիղ ճառագայթներից, արևապաշտպան միջոցները ձեզ կօգնեն խուսափել արևային այրվածքներից:

     

    Խուսափեք հրդեհավտանք գործողություններից

    Հուլիս ամսից սկսած Հայաստանի մի շարք մարզերում՝ Արարատի մարզում, Վայոց ձորի մարզում, Հայաստանի հարավում՝ մասնավորապես Մեղրի համայնքում կլիման փոքր ինչ չորային է դառնում, այդ պատճառով պետք է բաց տարածքներում հետևել հրդեհային կանոններին և չանել հրդեհածին գործողություններ:

     

    Հնարավոր է, որ տեսնեք թափառող շներ

    Թափառող շները հիմնականում ընկերասեր են և ոչ վտանգավոր, պետք չէ վախենալ նրանցից, սակայն ամեն դեպքում զգուշավորությունը պահպանելը ցանկալի է:

     

    Մի վարանեք օգնություն խնդրել

    Եթե դուք օգնության կարիք ունեք, մի վարանեք քեմփինգի ադմինիստրացիայից, շրջապատի մարդկանցից օգնություն խնդրել, Հայաստանում, նույնիսկ անծանոթները միշտ պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

     

    Քեմփինգ հատուկ պահպանվող տարածքներում

    Եթե պատրաստվում եք քեմփինգ անել հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացեք, արդյոք պետք է հատուկ թույլտվություն այնդեղ մուտք գործելու համար, թե ոչ:

     

    Կանխիկ դրամ պահեք ձեզ մոտ

    Հատկապես հեռավոր համայնքներում գտնվելիս միշտ կանխիկ դրամ պահեք ձեզ մոտ, քանի որ հնարավոր է որոշ խանութներում վճարման անկանխիկ տարբերակ չլինի:

    Առավել շատ խորհուրդների համար կարող եք կարդալ այստեղ՝ քեմփինգը Հայաստանում, 15 օգտակար խորհուրդ:

    Քեմփինգ Խուստուփի լանջին

    Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է campinginarmenia.com կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: