Skip to content

Քրոսվեյ քեմփինգի կանոնները

Քեմփինգները նախատեսված են մարդկանց վրանային և ոչ միայն հանգիստը կազմակերպելու համար ու շատ կարևոր է պահպանել քեմփինգի կանոնները, որպեսզի բոլոր հյուրերն ունենան խաղաղ, ցանկալի և հարմարավետ հանգիստ:

Քրոսվեյ քեմփինգի նպատակն է ապահովել հարմարավետ հանգիստ՝ յուրաքանչյուր այցելուի համար: Այդ պատճառով մենք սահմանել ենք քեմփինգի կազմակերպման այս կանոնները և խնդրում ենք բոլոր հյուրերին այցելությունից առաջ ծանոթանալ ստորև նշված կանոններին, իսկ մեզ մոտ հանգիստն անցկացնելիս հետևել դրանց պահպանմանը:

  • Ժամանում

    14:00-ից հետո:

  • Մեկնում

    Մինչև 12:00:

  • Ավտոմեքենայի կայանում

    Ավտոմեքենան կայանել միայն կայանման համար նախատեսված վայրում:

  • Աղմուկի կառավարում

    Հոգացեք, որ ցերեկային և երեկոյան ժամերին՝ ժամը 8:00-22:00, երաժշտական գործիքների ձայները, երեխաների խաղերը և այլն, չխանգարեն քեմփինգի մյուս հյուրերի հանգիստը: Ժամը 23:00-8:00 քեմփինգում, այդ թվում խարույկի տարածքում արգելվում է աղմկել, երաժշտություն միացնել, բարձր խոսալ և այլն:

  • Բարիդրացիություն

    Բարիդրացիություն պահպանեք այլ հյուրերի նկատմամբ, հարգեք հարևանի անձնական տարածքը և խուսափեք վերջինիս անձնական տարածք մտնելուց: 23:00-ին անջատել բարձր լուսավորությունները:

  • Մաքրություն

    Պահպանեք մաքրություն ինչպես ձեր գտնվելու վայրի մերձակայքում, այնպես էլ քեմփինգի ամբողջ տարածքում: Ծխախոտի մնացորդները գցել միայն դրանց համար նախատեսված աղբամաններում: Արգելվում է զուգարանակոնք գցել ցանկացած իր:

  • Բնություն

    Խնամքով վերաբերվեք քեմփինգի տարածքում աճող բույսերին, թփերին, տնկիներին և ծառերին:

  • Կենդանիներ

    Քեմփինգում ձեզ հետ գտնվող շները պետք է լինեն ձեր ուշադրության կենտրոնում, պետք է լինեն ոչ ագրեսիվ և պետք է չխանգարեն քեմփինգի հյուրերին: Անհրաժեշտ է մաքրել շան թողած հետքերը:

  • Անվտանգություն

    Խարույկ վառել միայն դրա համար նախատեսված վայրերում՝ խարույկի տարածք, խորովածի տարածք, մանղալներ: Արգելվում է ծխել վրաններում, քնահարթակներում, հյուրանոց ավտոբուսում ու սենյակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման վայրերում (խոհանոց, զուգարան, բաղնիք): Քեմփինգի տարածք արգելվում է բերել հրազեն կամ սառը զենք:

  • Պատասխանատվություն

    Քրոսվեյ Քեմփինգն առաջարկում է բացօթյա հանգիստ և պատասխանատվություն չի կրում որևէ դժբախտ դեպքի համար՝ կապված բուսական և կենդանական աշխարհի վնասակար հետևանքների հետ (միջատներ, կենդանիներ, բույսեր և այլն): Մենք անհանգստանում ենք ձեր թանկարժեք իրերի համար, սակայն դրանց կորստի դեպքում պատասխանատվություն չենք կրում: Խնդրում ենք ձեր թանկարժեք իրերը պահել ձեր ուշադրության կենտրոնում: Հյուրի կողմից քեմփինգի գույքին հասցրած վնասը ենթակա է հյուրի կողմից ամբողջական վերականգնման:

 

                                                                                                                                                                                                                                     Քրոսվեյ քեմփինգ