- Հեռավորությունը Երևանից 122կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից 3կմ
Եղեգնաձորի պատկերասրահ ՝ հիմնադրվել է 1978թ.: Այն իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ ցուցադրություններ՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան նկարիչների աշխատանքներից: Դրանք իրենց լուման են ունեցել ազգաբնակչության գեղագիտական ճաշակի զարգացման գործում:
Մասնաճյուղի վերանորոգումից հետո, վերաբացումը համընկել է 13-րդ դարի վերջ 14-րդ I կես. գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի (1260-1333/39թթ) ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ:
Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ: Այժմ ցուցադրվում են հայկական կերպարվեստի նշանավոր վարպետներ` Անատոլի Պապյանի, Վլադիմիր Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյան, Լավինյա Բաժբեուկ — Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Ղրդյան Մանուկի, Է. Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Հենրիկ Սիրավյանի, Զ. Խաչատրյանի, Ա. Խանզատյանի և ուրիշներ աշխատանքները:
Ցուցասրահները համապատասխանում են արդի ցուցահանդեսային պահանջներին:
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: